ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Ազատությունն ու արդարությունը ի վերջո հաղթում են

Ազատությունն ու արդարությունը ի վերջո հաղթում են
19.10.2025 | 13:42

Հայաստանում իր պատմության արժեքներին, համաշխարհային քաղաքակրթությանն ու ժողովրդավարությանը, բարեկրթության տարրական կանոններին հավատարիմ մարդը, քաղաքացին դեռ երբեք այսքան նվաստացած ու ոտնահարված, անպաշտպան չի եղել, որքան այս իշխանությունների օրոք, եւ խնդիրը բնավ վարչապետի աթոռին հայտնված Նիկոլ Փաշինյանը չէ։ Ողջ խնդիրն այն նախարար-փոխնախարարներն ու պատգամավորները, դատախազներն ու դատավորները, քննիչներն ու ոստիկանապետերն են, մարզպետներն ու քաղաքապետերը, որոնք ոչ միայն լռում են, երբ տեսնում են ՀՀ օրենքների, մարդկային գրված ու չգրված փոխըմբռնման կանոնների, մասնագիտական վարքականոնի կոպտագույն խախտումներ, այլեւ մեծ կրքով լծվում են այդ սխալները բազմապատկելուն։ Եւ դեռ հրապարակավ հայտնի չեն այն պետական պաշտոնյաները, որոնք պարզ ու անկեղծ հայտնում են իրենց անհամաձայնությունը, փորձում բացատրել Փաշինյանին, որ սխալ ու անթույլատրելի է մարդկանց վերջին բառերով վիրավորելը, ապօրինի կալանավորելը, շինծու քրեական գործեր հարուցելը, եթե անգամ նրանք քեզ բոլորովին դուր չեն գալիս եւ քո բացահայտ ընդդիմախոսներն են։

Օրենքը մահակ չէ, պաշտոնը հավերժական չէ, քծնողներն էլ հուսալի ապագա չեն։

Եւ հիշեք մեր հոգեւոր հայրերին, գործարար բարեգործներին, փաստաբաններին, ՀՀ պարզ քաղաքացիներին վերադասի հրամանով վայրագ ձերբակալող, կալանավորող, անարդար դատավճիռներ կայացնող անունով լոկ իրավապահներ, դատավոր, դատախազներ, քննիչ ոստիկաններ, այս բոլոր հարձակումները գովերգող, արդարացնող պատգամավորներ կամ նախարարներ, ձեր ոչ մի սխալ չի մոռացվելու, դուք արդարացում չունեք։

Եւ ձեր անպատվության մեղավորը միայն դուք եք եւ ոչ թե ձեր վերադասը։ Եւ փաստաբան Կոչուբաեւի գրառումից ցասման մեջ ընկած, նրան ջախջախել ու կոտրել ձեր «ուժով» մի փորձեք։

Սկզբունքային մարդկանց չեք կոտրի, ինքներդ ձեզ կկոտրեք ու կանվանարկեք անխուսափելի։ Ազատությունն ու արդարությունը ի վերջո հաղթում են։

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3444

Մեկնաբանություններ